ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի հետ կապված մտահոգությունները չեն փարատվել, և այն, որ այս նստաշրջանի ընթացքում այն չքննարկվեց, չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվել է:
Մամուլի ասուլիս ժամանակ նա հայտարարել է. «…ժամանակն է, որ մենք գործենք ավելի մեծ վճռականությամբ ու միասնությամբ»:
Այս բանաձևը, ըստ դիվանագետի, շատ արագ կարող է հայտնվել օրակարգում, և «պետք է պատրաստ լինել դրան»,- եզրակացրել է նա: