ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ արտաքին քաղաքականության մեջ այս տարվա ընթացքում առանձնակի ձեռքբերումներ չի տեսնում: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը նա նշեց,որ չեն բացահայտվել մարտիմեկյան դեպքերը, քաղբանտարկյալները շարունակում են մնալ անազատության մեջ, հասարակությունը կարոտ է ազատ խոսքի, քանի որ չի բացվել «Ա1+»-ը:Հարցին` հնարավո՞ր է, որ վերադառնա Ռոբերտ Քոչարյանը, նա ասաց` Աստված մի արասցե, և հայտարարեց, որ ինքը` որպես քաղաքական գործիչ, պայքարելու է, որ նա չվերադառնա: