Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը ձերբակալվել է մարիխուանա պահելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Տեխասում՝ Սիեռա Բլանկա վայրում՝ Մեքսիկայի սահմանի մոտ: 40-ամյա ռեփերի ավտոբուսը ստուգելիս սահմանապահները մարիխուանայի հոտ են զգացել և սրահի խուզարկության ժամանակ հայտնաբերել են ոչ մեծ քանակությամբ մարիխուանա:
Ռեփերը խոստովանել է, որ դա իրեն է պատկանում: Նրան տարել են ոստիկանական բաժամունք և մեղադրանք ներկայացրել թմրանյութ պահելու համար: Ավելի ուշ նրան բաց են թողել:
Իր կարիերային ընթացքում սա առաջին անգամը չէ, որ Սնուփ Դոգը ձերբակալվում է թմրանյութ պահելու համար:










































