Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ ինքը խնդիրներ չունի մարզիչ Ուլի Վեգների հետ և հայտնել հաջորդ մենամարտի կոնկրետ ժամանակը: «Այդ ամենը լրագրողների երևակայության արդյունքն է: Յուրաքանչյուր մարզիչ կարող է դժգոհ լինել իր սանից: Տվյալ դեպքում լրագրողները չեղած տեղից սենսացիա են սարքել: Մենք շարունակում ենք իրար հետ աշխատել: Այժմ ես Բեռլինում ինտենսիվ մարզումներ եմ անցկացնում: Առաջիկա մենամարտս կկայանա փետրվարի 26-ին: Մրցակցիս անունը դեռ հայտնի չէ, բայց անպայման հաղթել է պետք, այլապես հետագայում չեմ կարող տիտղոսային մարտեր անցկացնել», – Արթուրի խոսքերն է մեջբերում «Труд» թերթը: