Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը գեղական կարգով ոլորտից քշել է լավագույն մասնագետներին. Սպորտ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 18 ՊՈԱԿ-ների տնօրեններ բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին և Գագիկ Ծառուկյանին:

Ստորև ներկայացնենք բաց նամակն ամբողջությամբ.

«2011թ. դեկտեմբերի վերջին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը և աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը մամուլի ասուլիս էին անում 2011թ. իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ:

Շատ զարմացանք, որ նախարարության ամենակարևոր գերակա խնդիրները գերազանց էին կատարել: Այդ խնդիրներից մեկը ֆիզիկական կուլտուրայի զարգացման հայեցակարգն էր, որը պարզվեց`2006թ. հանձնաժողովի կողմից մշակված ֆեդերացիաներին ֆինանսավորելու կարգն էր:

Ափսոս, մենք էլ հույս ունեինք, որ հայեցակարգ կմշակեն և մենք կիմանանք, թե ինչպես են ֆինանսավորվելու մեր դպրոցները, որ այլևս վահեներին և սամսոններին ամիսներով վիզ չենք թեքելու մի երկու կոպեկի համար, որն էլ հետո հարամ են անում գլխներիս: Մյուս գերակա խնդիրը «Լավագույն ընտանիքն» էր` այդ մրցույթը ստեղծել էր Ռոբերտ Քոչարյանը, որ սպորտի նկատմամբ հետաքրքրություն առաջանար և մեր դպրոցները համալրվեն նոր սաներով, բայց հակառակը ստացվեց` այս վերջին 2 տարիներին պարապած անձիք են մասնակցում այդ մրցույթին:

Մինչև 2010թ. մասնակիցների թիվը խելքին մոտ էր, բայց 2010-2011թթ. մասնակիցների թիվը և ֆինանսավորումը այնպես մեծացան, որին հավատալը անհնարին է: Մեկը գնա մարզերը և տեսնի ցույց տված թվով ընտանիքներ կա՞ն: Այս ամենը հանրապետական փոխնախարարի քյանդրբազության արդյունքն է, որը մեծ ջանքեր է թափում Գ. Ծառուկյանի հետ լավ հարաբերություններ պահելու համար, ստուգողն ո՞վ է:

Երրորդ գերական երիտասարդների մասին էր, որն էլ հավանաբար ոչ մեկն էլ չգիտեր թե ինչ է, որովհետև այն կատարել էր վարչապետը, իր խորհրդով: Երիտասարդությունը ինչո՞վ է զբաղված…..:

Դե պարոնայք, ի՞նչ է արել նախարարությունը:
Նախարարն էլ պարզվեց խոսել չգիտի, էդ ձևով էլ նախարարության ձեռքբերում համարեց մեդալնեի քանակը, մեկը ասող լինի նախարարությունը ինչ կապ ունի մեդալների հետ…, հա ֆինանսների նախարարությունից գումարները փոխանցել է ֆեդերացիաներին, եթե ճանապարհին աճպարարություն չի արել:

Նախարարը երկու տարվա ընթացքում միայն մի բան է արել` շենքում տեղադրել է տեսախցիկներ և մեկ էլ գեղական կարգով ոլորտից քշել է լավագույն մասնագետներին` ստուգումներ անելով, հայհոյանքով և վիրավորանքներով, ահ ու դող տարածելով:

Դրա պակասն էլ եկավ լրացնելու Վահե Էլոյանը, որը մի անգամ վատ աշխատելու պատճառով ազտվել էր աշխատանքից, նորից բերեցին, որ աջ ու ձախ ինչ ուզենա անի, նա էլ կոմերիտականի գերազանցիկությամբ անում է:

Դե քանի որ նախարարը պատգամավոր է դառնալու, վայ մեզ, տոներից հետո Անգլիայի թագուհի է դարձել, որ սպիտակ ձեռնոցներով պատգամավոր լինի, նախարարությունը հանձնելով կոմերիտականին, սա էլ ահ ու դողի պակասն է լրացնում` հաշվի չառնելով ոչ մի բան, միայնակ բոլորին հավաքել է բուռը և առաջ է գնում, հասկացողը կամ խոսողն ո՞վ է:

Համատարած ախպերություն է, որն էլ ատելություն է ծնել բոլորի մոտ: Սամվել Խաչատրյանն էլ այնքան խոսեց` տեսավ բան դուրս չի գալիս, Գ. Ծառուկյանին նվիրված, ախպերությանն ու ալիշ-վելիշներին չի խառնվում:

Եթե «Բարգավաճ Հայաստանի» կադրերը սրանք են և նախարարության պարապությունը լրագողներին ասում են, որ աշխատանք են արել, մեզ մնում է մի բան, մեր ուժերով ստեղծված կուսակցությունից դուրս գալ կամ դեմ քվեարկել ընտրությունների ժամանակ:

Գ. Ծառուկյանի հույսը կմնա Բազոն և Վահրամը, որն էլ իր հերթին ֆիզկուլտ ինստիտուտը առևտրի կենտրոն է սարքել, դե միմյանց կպարգևատրեն, կուսակցության քվեները պատրաստ են:

Ասուլիսի շոուն շարունակվեց տարեվերջի նոր տարվա ուտուշ-խմուշի ժամանակ, որը կոչվում էր օլիմպիական կոմիտեի պարգևատրումը մարզիկներին: Նստած նայում էինք և մեկս մյուսին ասում, հանրապետության նախագահների և մյուս մեծամեծերի մոտ ոնց են բաժանում պետության տրված գումարները… օլիմպիական կոմիտեն պարգևատրում էր, նախարարն էլ ոչ միայն չէր խոսում, թե քանի մեդալ է բերել, այլ ստվերի նման հետևում էր իրեն հովանոց համարողին:

Այս քեֆից բան չհասկացանք, հավանաբար սա պետք էր կոչվեր երկու նախագահների պարգևատրման և օլիմպիական կոմիտեի ռեկլամի երեկո:

Նախարարին և իր կոմերիտականին նախարարությունում, սպորտի ոլորտում և ամբողջ քաղաքում չկա մեկը, որ հարգի: Մեզ մնում է, որ հաջորդ դասին հրապարակենք այն վիդիոներն ու ձայնագրություները, որոնց մեծ մասը կատարվել է նրանց աշխատասենյակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում