Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անորակ ուսուցիչները ջրի երես են դուրս գալիս

Ինչպես հայտնի է, ավագ դպրոցներում աշխատող մանկավարժներն այլևս պարտադիր ունենալու են որակավորում և համապատասխան պատրաստվածություն: Դե իսկ հանրապետության դպրոցներում տնօրենների կողմից սկսված լավ ուսուցիչների «որսը», որ չգիտես ինչու զայրացնում է հայ մանկավարժների որոշ հատվածին, ակնհայտ է: Խնդիրն այստեղ, սակայն, այլ է: Այսօրվա դրությամբ որքան էլ որ հերքվում է, փաստ է, որ ավագ դպրոց են տարվում լավագույն մանկավարժները և միևնույն ժամանակ նույն այդ դպրոցների տնօրենները մոռանում են, որ իրենք գրագետ սերունդ պետք է ստանան հիմնական դպրոցից: Սա թերևս կապված է կրթության որակը բարեփոխելու մտադրության հետ, բայց եկեք համաձայնենք, որ ավագ դպրոց ստեղծել առանց լավ հիմնական դպրոցի անհնար է:
«Այսօրվա 11-րդ դասարանն ավարտող աշակերտների մեծ մասը չգիտի ավելին, քան իմացել է 4-րդ դասարանում (եթե որոշ բաներ չի մոռացել): Հիմնականից ուժեղներին ավագ բերելը շատ սխալ է: Ինձ թվում է, որ ուսուցիչների մեջ առաջանում է շերտավորում` «լավագույն ուսուցիչներ», որոնք պիտի աշխատեն ավագ դպրոցում և հիմնական դպրոցի ուսուցիչներ, որոնց աշխատանքը մնում է ստվերում»,- ասում է այժմ հիմնական դպրոցում աշխատող ֆիզիկայի մասնագետ Կիմա Կարապետյանը:
«Ցավալի է, եթե իսկապես նման շերտավորում կա, դա պարզապես մեծ ցանկությունն է, որ ավագ դպրոցն ստացվի: Այո, ավագ դպրոցը պետք է ունենա լավագույն ուսուցիչներ, բայց կարծում եմ, որ առաջին հերթին պետք է կարևորել հիմնական դպրոցը. մանկավարժների ընդունելությունը նոր օրենքով պետք է լինի մրցութային հիմունքներով, որը վերապահված է դպրոցներին և պետականորեն սահմանված է ատեստավորման գործընթաց: Սա էլ որոշակի զտման հնարավորություն կտա», – ասում է ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Մարինե Հակոբյանը: Իսկ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննսիյանը նշում է, որ հենց իրենք` ուսուցիչներն են մեծ մասամբ խուսափում ավագ դպրոցի պատասխանատվությունից: «Այսօր առաջինից մինչև 12-րդ դասարան մենք որակյալ ուսուցիչ ենք փնտրում: Գուցե այդ ուսուցիչները բավարար որակ չունեն, կամ պետք եղած չափով պատրաստ չեն աշխատելու», – ասում է վարչության պետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում