«Պորտու»-ի հարձակվող Հալկի գործակալը հերքեց տեղեկատվությունը, ըստ որի` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր հաճախորդը կտեղափոխվի «Չելսի»:
25-ամյա հարձակվողը կարող էր «Չելսի»-ին միանալ դեռ 2011 թվականի ամռանը, երբ «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվեց Անդրե Վիլլաշ-Բոաշը, սակայն գործակալը շտապեց հերքել անգլիական ակումբ իր հաճախորդի տեղափոխության լուրերը.
«Խաղացողը չի ցանկանում հեռանալ «Պորտու»-ից, որովեհետև նա երջանիկ է ակումբում: Հալկին հետաքրքրում է ոչ միայն փողը, այլև հաջողություններն իր ակումբում: Պետք է խոստովանեմ, որ նա «Պորտու»-ում ընդմիշտ չի մնա»,- Թեոդորո Ֆոնսեկան նշել է O Jogo-ի հետ հարցազրույցում:










































