Universal ստուդիան սցենարիստ է գտել Թոմ Շեդյակի «Ամենակարող Բրյուսը» ֆիլմի շարունակության համար։ Ֆիլմում Ջիմ Քերին մարմնավորում էր աստվածային լիազորություններ ստացած լրագրողի, իսկ Մորգան Ֆրիմանը՝ հենց աստծուն: Այս մասին հաղորդում է Variety կինոռեսուրսը:
81 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքեց է գրեթե կես միլիարդ դոլար: 4 տարի անց Universal-ը նկարահանեց «Էվան ամենակարող» (Evan Almighty) ֆիլմը, սակայն 175 միլիոնանոց նախագիծը հավաքեց ընդամենը շուրջ 100 մլն դոլար:
Նոր նախագծում կաշխատեն Ջարեդ Փոլը և Էնդրյու Մոգելը, որոնք հայտնի է Yes Man ֆիլմով: Ենթադրվում է, որ ֆիլմում դարձյալ կնկարահանվի Ջիմ Քերին, սակայն կվերադառնա՞ն Մորգան Ֆրիմանն ու Ջենիֆեր Էնիսթոնը՝ դեռ հայտնի չէ: Ֆիլմի բյուջեն, նկարահանման ժամկետը և պոտենցիալ ռեժիսորի անունը նույնպես չեն հաղորդվում:










































