ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է որոշում Կոտ դ’Իվուարի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ըստ այդմ, հաղթող է ճանաչվել ընդդիմության թեկնածու Ալասան Ուաթթարան: Նրա ճանաչման օգտին է քվեարկել Գլխավոր ասամբլեայի անդամներից 192-ը:
Բացի այդ, ՄԱԿ-ը վերահաստատել է իր առաքելության լիազորություններն այդ երկրում:
Սակայն իրավիճակն այդ երկրում այնքան էլ միանշանակ չէ, քանի որ դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, երբ հաղթել է ընդդիմության առաջնորդը, երկրի նախկին իշխանությունները նախագահ են կարգել իրենց դրածո Իլահիրե Դեդբեին` դրանով իսկ երկիրը կանգնեցնելով քաղաքացիական պատերազմի վտանգի առաջ:
Երկրում արդեն եղել են բախումներ, տասնյակ մարդիկ են սպանվել: Կա վտանգ, որ այս պատերազմը կարող է նաև տարածվել դեպի հարևան երկրներ, որոնք այստեղ ունեն իրենց շահերը` Լիբերիա, Նիգերիա, Բուրկինա-Ֆասո: