Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բանակի մասին գրելուց առաջ սաղավարտ ու զրահաբաճկոն հագեք

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սպառնալիք է տեսել Սերժ Սարգսյանի` «Հանրապետական» կուսակցության 20-ամյակին նվիրված ելույթում, որն ուղղված է ազատ մամուլին և հասարակական գործունեությամբ զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է ընդդիմախոսների մեջ ներառված երրորդ խմբին: Հիշեցնենք այն. «Երրորդ խումբը… ինքն է իրեն ընդդիմախոս հայտարարել: Չգիտեմ` ակամա թե գիտակցաբար, նրանք իրականացնում են հայ ժողովրդին, հայոց պետականությունը և հատկապես հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր: Ընդ որում, դա արվում է հետևողական կերպով և մեթոդաբար, արվում է քայլերի որոշակի հաշվարկով, արվում է` ֆինանսական ռեսուրսներ ծախսելով, արվում է ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ավելին, նրանց ձևակերպումները հաճախ բառացի նույնությամբ մենք տեսնում ենք ադրբեջանական և թուրքական քարոզչության էջերում…»: Արթուր Սաքունցի խոսքով, Սերժ Սարգսյանն իր ելույթի այդ մասով հերթական անգամ ցույց տվեց իր քաղաքական գրագիտության մակարդակը. նա չի հասկանում, որ լրատվամիջոցները կամ իրավապաշտպան կազմակերպությունները բանակում կատարվող դեպքերի մասին նորություններ, փաստեր, կարծիքներ ներկայացնելով, որը նրանց պարտականությունն է, չեն կարող ընդդիմություն լինել կամ համարվել: «Սա նրա քաղաքական փիլիսոփայության սնանկության մասին է խոսում: Երկրորդը` հետաքրքիր է, որ ընդդիմադիրների խմբից առանձնացնում է այս երրորդ խումբը և նրանց մեջ տեսնում է շատ լուրջ վտանգ իր համար: Այսինքն` սա այն խումբն են, որին ինքը չի կարող կառավարել… հիմքեր չունի որևէ կերպ նրանց հսկողության տակ վերցնելու կամ առնելու, և միակ տարբերակը վատաբանելն է: Սա տիպիկ 37 թվականի ոճ է: Այսինքն` երրորդ խումբն ուղղակի սպառնալիք է, և դա հաստատում է նաև Սամվել Նիկոյանի արտահայտությունը, որ անհանդուրժող ենք լինելու այդ խմբի նկատմամբ: Սրանից կարելի է ենթադրել… Ս.Սարգսյանը նախընտրական փուլում ծրագրում է արդեն որոշակի գործողություններ, բայց այդ գործողությունների մեջ առանձնահատուկ կարևորվում է հենց իր կողմից այս պահին չկառավարվող դաշտը, և ասում է, որ մենք հիմա ձեր նկատմամբ կիրառելու ենք բոլոր տարբերակները` նույնիսկ կարող են լինել քրեական հետապնդումներ, լրտեսության կամ դավաճանության, պետական գաղտնիքի տարածման և այլն: Սա՝ զուտ իրավական առումով»:

Իրավապաշտպանը չի բացառում, որ կարող են լինել ոտնձգություններ, «շատ պատահական» միջադեպեր, որոնք միշտ կիրառել են: Բայց զրուցակիցս նաև հիշեցնում է Ս.Սարգսյանին, որ ԶԼՄ-ների հրապարակումները հաղորդումներ են բանակում կատարվող հանցագործությունների մասին, և նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է իմանա, որ դրանց ընթացք չտալը քրեական օրենսգրքով դատապարտելի արարք է` հանցագործության պարտակում, և ԶԼՄ-ներին էլ իր արտահայտությամբ դրդում է հանցագործություն պարտակելուն, բայց մենք` որպես օրինապահ քաղաքացիներ, չենք կարող դա անել: Բացի այդ, «Ինքը վերստին հաստատեց հետևյալը, որ մինչ այժմ, երբ որ Վովա Գասպարյանի կամ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների կողմից գնահատականներ տրվեցին բանակի վարկաբեկման մասին, սա իր հրահանգն էր. և ինքը պատասխանատվությունը վերցրեց, որ դա ուղղակի իր մոտեցումն է` հանցագործություն կատարած անձանց թաքցնել, հովանավորել, ոչ թե խորանալ պատճառների մեջ և կոնկրետ պատասխանատուներին բացահայտել, կանխարգելիչ միջոցներ կիրառել, որպեսզի հետագայում նման դեպքեր չլինեն: Ընդհակառակը` դրանց բացահայտման և մեղավորներին պատժելու ուղղությամբ արված բոլոր քայլերը նա համարում է վնասակար: Եվ հետաքրքիր է, որ նման գործելակերպը համարում է, որ իշխանության դեմ է: Այսինքն` իրեն նույնականացնում է պետության հետ. պետությունը ես եմ, այն դեպքում, որ պետությունն ինքը չի: Սա հերթական անգամ խոսում է նրա քաղաքական սնանկության մասին ու նաև թուլության: Այսինքն` փաստերի դեմ չի ներկայացնում այլ գործողություն` իրավիճակը փոխելու, ընդհակառակը` ուզում է այդ ճահիճը ավելի խորացնի»,- նշեց Ա.Սաքունցը:

Նրա եզրակացությունն այսպիսին է. հասարակական վերահսկողությունը պետք է մեծացնել այդ փակ, անվերահսկելի կառույցի նկատմամբ, քանի որ քաղաքական ղեկավարության վրա հույս դնելն անիմաստ է, և մարդու ու պետության անվտանգության միակ երաշխիքը հասարակության վերահսկողությունն է: Մյուս կողմից էլ սա լուրջ ահազանգ պետք է համարվի միջազգային կառույցներին` ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին այն առումով, որ իրենց անդամ պետությունը, որը պարտավորություններ է վերցրել` չի կատարել: Այսինքն` նպատակ էլ չունի, ցանկություն էլ չունի կատարելու: Եվ այդ խաղն իրավապաշտպանն այլևս անընդունելի է համարում, քանի որ երկրի անվտանգության երաշխավոր բանակը դառնում է վտանգված քաղաքական իշխանության ձեռքին: Բոլոր դեպքերում Հայաստանն այդ խնդիրների պատասխանը պետք է տա նաև ՆԱՏՕ-Հայաստան անհատական գործընկերության ծրագրի քննարկման շրջանակներում, և ՆԱՏՕ-ն պետք է հիշեցնի, որ զինված ուժերի բարեփոխումը պարտադիր է: ՆԱՏՕ-ի ծրագրի բուն էությունը զինվորական կառույցն ավելի վերահսկելի, քաղաքացիական, թափանցիկ, ավելի հաշվետու դարձնելն է: «Կա նաև սահմանադրական պահանջ` զինված ուժերի վերահսկողության, այսինքն` մենք ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրսում` այդ ծրագրի` պետության պարտավորությունների շրջանակներում պետք է այդ խնդիրը բարձրացնենք: Եվ սա արդեն դառնում է մեր կազմակերպությունների, լրատվական դաշտից դուրս հարց…»,- նշում է իրավապաշտպանը, ուստի Սերժ Սարգսյանի սպառնալիքներն անիմաստ են դառնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում