Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ազատ անկում

Հայաստանի քաղաքական դաշտը, ի տարբերություն միջազգային ասպարեզի, բավական դանդաղ է արթնանում տոնական թմբիրից: Տարվա արդեն տասներորդ օրն է, իսկ Հայաստանում դեռևս որևէ նշանակալի իրադարձություն այդ իմաստով տեղի չի ունեցել, անգամ` հայտարարության մակարդակով: Սա միգուցե նորմալ կլիներ, ասենք, Շվեդիայի, կամ Շվեյցարիայի համար՝ թեև այնտեղ էլ արդեն ԿԲ նախագահն է հրաժարական տվել` ֆինանսական մեքենայությունների հետ կապված մեղադրանքի համար: Բայց երբ Հայաստանում չի կատարվում ոչինչ, դա արդեն տարօրինակ է: Բանն այն է, որ Հայաստանում առկա կարևորագույն, կենսական հիմնախնդիրների բազմազանությունն ուղղակի հրամայական է դարձնում օգտագործել ամեն մի օրը, ժամը, րոպեն, որպեսզի երկիրը դուրս գա չափազանց ծանր սոցիալ-հոգեբանական և տնտեսա-քաղաքական իրադրությունից, որպեսզի հաղթահարվի աղքատությունն ու ազգային աղետ հանդիսացող արտագաղթը, որպեսզի հաղթահարվի իրավական վակուումը և ամենաթողությունը:

Սակայն Հայաստանում ոչինչ չի կատարվում, կարծես մենք աշխարհի ամենաանհոգ երկիրն ենք, որը չունի խնդիրներ և որին մնացել է միայն տոնել ու տոնել իր նվաճումներն ու ձեռքբերումները: Իրականում սա, իհարկե, ոչ թե անհոգության, այլ անհամարժեքության արտահայտություն է: Հայաստանի իշխանությունը, Հայաստանի, այսպես ասած, կառավարիչները բացարձակապես համարժեք չեն իրենց մտածողությամբ, համարժեք չեն իրավիճակին, ժամանակին, խնդիրներին։ Թեև խոսում են համաշխարհային միտումների և արագ փոխվող աշխարհի մասին, սակայն դրան էլ համարժեք չեն: Եվ այս ամենով հանդերձ, նրանք նույնիսկ իրենց անձնական շահին, անձնական անվտանգության հեռանկարներին համարժեք չեն, որովհետև պատկերացնում են, թե հնարավոր է շարունակել նույն կերպ՝ ժամանակ ձգելով, հանրությանը արտաքին փայլերով կերակրելով ու խաբելով: Մինչդեռ այդ ամենն արդեն վաղուց հնարավոր չէ, ու վաղուց հնարավոր չէ այդ ամենը փոխարինել խոսքերով: Այդ ամենը պահանջում է ռեալ, կենսական փոխարինում իրական գործերով, իրական փոփոխություններով: Իսկ դրանք այնքան շատ են, որ պահանջում են օգտագործել վայրկյաններն անգամ:

Մինչդեռ Հայաստանում արդեն տասն օրից ավելի է, ոչինչ չի կատարվում, և եթե երկրում փոփոխությունների համար պատասխանատու իշխանություններից ոմանց թվում է, թե Հայաստանն իրենցով տոնական վայելքի մեջ է, չարաչար սխալվում են, որովհետև Հայաստանն իրենցով ընդամենն ազատ անկման մեջ է: Միգուցե Նոր Տարվա առաջին խմբագրականը պետք էր ավելի լուսավոր գրել, պետք էր ավելի հուսադրող գրել: Բայց դա կլիներ ընդամենը դատարկ տուրք՝ ընդունված կարգին: Մինչդեռ կարևորը տուրքն է պետության և հասարակության ապագային, որն էլ կոնկրետ մեր դեպքում մեր տեքստերն են, որոնց միջոցով փորձում ենք ահազանգել երկրում առկա իրավիճակի և մտահոգիչ իրողությունների մասին: Բայց, մենք մենակ չենք, և այստեղ է հույսը: Մենք ունենք բազմաթիվ համախոհներ՝ թե՛ մեր իսկ ոլորտում, թե՛ ընդհանրապես հասարակության տարբեր շերտերում:

Եվ այստեղ է հույսը, մեր բոլորի հույսը, որ մենք կանք, և ամեն մեկս պատրաստ ենք մեր տեղում տալ մեր տուրքը՝ պետության և հասարակության ապագային, նոր՝ 2012 թվականին ավելացնելով այն և ակնկալելով այդ համատեղ տուրքի նշանակալի արդյունք:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում