Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կընտրվի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում, որը տեղի կունենա հունվարի 23-27-ը: Այս մասին գրում է GHN-ը:
Եվրախորհրդի ներկայիս մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2012 թվականի մարտի 31-ին: Այս կապակցությամբ ներկայացվել են տարբեր երկրներից թեկնածուներ:
2011 թվականի ԵԽ հանձնաժողովի ներկայացուցիչների պալատում քվեարկել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի թեկնածուներ առաջադրելու համար: Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքել են երեք ներկայացուցիչներ. Նիլս Մյունիեքսը (Լատվիա), Ֆրանս Թիմմերմանսը (Հոլանդիա), Իվ Մոնեն (Բելգիա):
Նշենք, որ հանձնակատարի պաշտոնավարման ժամկետը 6 տարի է:










































