Շվեյցարիայի ազգային բանկի նախագահը Ֆիլիպ Հիլդեբրանդը հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Շվեյցարիայի կենտրոնական բանկի մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ Հիլդեբրանդի հրաժարականը անմիջապես ուժի մեջ է մտնում:
Կազմակերպութան հաղորդագրության մեջ նշվում է, որ Հիլդեբրանդը հատուկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարություն է տարածել իր հեռանալու մասին և, որ հրապարակելու է «մի շարք փաստաթղթեր»:
Հիլդեբրանդի հրաժարականի պատճառը ֆինանսական խորդախությունների սկանդալն էր: Սկանդալի կենտրոնում նրա կինն էր, որը ներքին տեղեկությունը օգտագործել է արտարժույթ գնելու ժամանակ:
Reuters գործակալության փոխանցմամբ, Կաշյա Հիլդեբրանդը, որը ժամանակին աշխատել է արժութային շուկայում որպես թրեյդեր, 2011 թվականին օգոստոսի 15-ին դոլար է գնել 400 հազար ֆրանկով: Դրանից հետո երեք շաբաթ անց Շվեյցարայի Կենրոնական բանկը ֆրանկի արժույթը կապեց եվրոյի հետ` Շվեյցարիայի արժույթի արագ ամրապնդման համար, որից հետո դոլարը շվեյցարական արժույթի նկատմամբ էժանացավ ութ տոկոսով: Արդյունքում Հիլդերբրանդի կինը կարողացավ շահույթ ստանալ, որը ԶԼՄ-ների որակմամբ ապօրինի էր:
Հետաքննությունը, որը սկսվել էր գործարքի մասին տեղեկատվության արտահոսքից հետո, այս գործարքներում չի հայտնաբերել ներքին տեղեկատվության կիրառում: Հիլդեբրանդը հայտարարել է, որ կնոջ գործարքների մասին իմացել է միայն այն բանից հետո, երբ նա գնել է արժույթը:










































