Կիսաթեթև քաշային կարգում EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը (22-2-0) ս.թ. ապրիլի 29-ին Բելգիայի Շարլերուա քաղաքում կանցկացնի մենամարտ` իր կոչումը պաշտպանելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է BoxingScene-ը:
Այդ մրցավեճում Միսկիրտչյանի մրցակցի անունն առայժմ չի հրապարակվում:
Նշենք, որ Ալեքսի բացարձակ հակառակորդը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Լի Սելբին (12-1-0) է, որի հետ Եվրոպայի չեմպիոնը պետք է իր ուժերը չափի ապրիլի 29-ին կայանալիք մենամարտից հետո: