Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Դմբոներին կրկնուսույցի ջանքերով են բուհ խցկում

Մեզանում չափազանց տարածված մի երևույթ` դպրոցական ուսումնառության վերջին տարիներին բուհական ընդունելության համար նախատեսվող մասնագիտությունները կրկնուսույցների հետ պարապելը թվում էր, թե պետք է վերանար ավագ դպրոցների ներդրմամբ, սակայն այն, ինչպես պարզվում է, ոչ միայն չի վերանում, այլև շահում է հավելյալ ժամանակ: Այսպես, ծնողների գերակշիռ մասը չբավարարվելով դպրոցում իրենց երեխաների ստացած գիտելիքներով դիմում են կրկնուսույցներին՝ բուհական ընդունելության շրջանում մասնավոր պարապմունքների արդյունքում ակնկալելով բարձր գնահատականներ: Կրկնուսույցների մոտ մի քանի առարկայի ծանրաբեռնված ուսուցման հետևանքով սովորողները պատշաճ ուշադրություն չեն դարձնում դպրոցում ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներին, ինչպես նաև` հաճախակի բացակայում են դասերից, սակայն որ ամենակարևորն է ծնողի համար, մասնավոր դասուսույցները տալիս են սպասված արդյունքը: «Մասնավոր պարապմունքներով աշակերտը գիտելիք չի ստանում: Ես էլ այդ պարապողներից մեկն եմ: Մենք ընդամենը կատարում ենք ծնողի պատվերը, պատրաստում ենք ընդունելության քննությունների»,- ասում է տնային պայմաններում շուրջ 60 աշակերտի հետ անգլերեն պարապող Էլմիրա Վարդանյանը և հավելում. «Ի վերջո, ինչո՞ւ կա կրկնուսույցը, որովհետև ուսուցիչը լավ արդյունք չի տվել, և վստահություն չկա նրա տված որակի հանդեպ»: Շատ ուսուցիչներ գուցե չհամաձայնեն ասվածի հետ, սակայն մի բան պարզ է. եթե ուսուցիչները տային ցանկալի արդյունքը, ոչ մի ծնող ավել կոպեկ անգամ չէր ծախսի կրկնուսույցների վրա, մինչդեռ շատ ու շատ ծնողներ այսօր, հսկայական պարտքերի տակ ընկնելով, «պարապունքի» են տալիս իրենց երեխաներին:
«Չեմ կարծում, որ ավագ դպրոցի դասատուներն աշակերտների հետ կպարապեն այնպես, ինչպես անհատական պարապմունքերի ժամանակ»,- ասում է այս պահին իր երկու երեխաների պարապմունքների վրա ամսական 200 հազար դրամից ավելի ծախսող, մասնագիտությամբ հենց մանկավարժ տիկին Արփինեն: Նրա համոզմամբ` ծնողին պետք է լավ կրթություն դպրոցում և ոչ թե տնային հանձնարարություններ, ուզում է, որ երեխան դասը սովորած գա տուն, և ոչ թե ինքը տանը սովորեցնի երեխային:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշում է, որ ավագ դպրոցն իսկապես նաև ենթադրում է կրկնուսույցների համակարգի վերացում, սակայն չի պարտադրում. «Կարևորն այն է, որ ոչ վճարունակ երեխան այսօր ավագ դպրոցի գիտելիքներով կարող է բուհ ընդունվել»,- վստահաբար ասում է վարչության պետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում