Այսօր գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, ամփոփելով տարին, հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը 14,2 տոկոս է կազմել: Սակայն այդ անկման մեղավորությունը նա բարդեց կլիմայի վրա, իսկ լրագրողների հարցին՝ մի՞թե իրենց մեղավորությունը չկա այդ գործում, և 5-բալանոց սանդղակով ի՞նչ գնահատական կտա տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքին, պատասխանեց, որ իրենց մեղավորությունը շատ չնչին է, քանի որ պրոֆեսիոնալ թիմով են աշխատում, 5 բալանոց սանդղակով իրենց գործունեությունը գնահատեց բավարար: