Իսրայելան MIGNnws գործակալության փոխանցմամբ՝ «Հըզբոլլահ» խմբավորումը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը չպետք է ժամանի Լիբանան:
Պան Գի Մունի պաշտոնական այցը Լիբանան նախատեսվում է հունվարի 13-ին:
Գործակալության համաձայն՝ Հըզբոլահի ներկայացուցիչ Մոհամմեդ Յազբեկը, ելույթ ունենալով Voice of Lebanon ռադիոկայանով, հայտարարել է. «Այստեղ ոչ ոք ուրախ չէ Պան Գի Մունի և ՄԱԿ-ի հատուկ ներակայացուցիչ Ռոեդ Լարսենի այցին»:











































