Մինսկ է ժամանել Վրաստանի ԱԳՆ պատվիրակությունը,- հայտնում է Грузия Online-ը: Վրաստանի և Բելառուսի ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները քննարկել են երկկողմ հարաբերությունների և միջազգային կազմակերպություններում համագործակցության հրատապ հարցերը: Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` հանրապետության ԱԳ նախարարության պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովի գլխավորությամբ, դեկտեմբերի 23-ին աշխատանքային այցով եղել է Բելառուսում: Այցի շրջանակներում հանդիպումներ են կայացել Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարության հետ: