Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է Վրաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրված պայմանագիրը։
Բացի այդ, Սաակաշվիլին հաստատել է Վրաստանի և Ադրբեջանի ՆԳՆ-ների միջև կնքված պայմանագիրը։ Երկու փաստաթղթերն էլ կնքվել են նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին։ Դրանցով ենթադրվում է այդ երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցություն՝ տեղեկատվության փոխանակման և օպերատիվ-հետախուզական աշխատանքի ոլորտում։










































