Բրիտանական Rolls-Royce ապրանքնաիշի «լյուքս» դասի ավտոմեքենաների վաճառքը 2011 թվականին աճել է 31 տոկոսով` շրջանցելով 30 տարի առաջ սահմանած ռեկորդը և մեկ տարում վաճառքը հասցնելով 3,538 հազար ավտոմեքենայի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Rolls-Royce Motor Cars ընկերության արդյուքները:
Նախորդ ռեկորդը սահմանվել է 1978 թվականին, երբ ընկերությունը 12 ամսվա ընթացքում վաճառել էր 3,347 հազար մեքենա:
Ընկերությունը այսպիսի ցուցանիշը կապում է ավելի տնտեսող և փոքր չափերով Ghost մոդելի մասսայականության հետ, որն արժե 165 հազար ֆունտ ստերլինգ` ի տարբերություն 235 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ Phantom մոդելի:
Rolls-Royce-ի շուկան 2011 թվականին աճել է Գերմանիայի և Ռուսաստանի հաշվին, որտեղ վաճառքի թիվն աճել է երկու անգամ: Ընդհանուր առմամբ, ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վաճառքն ավելացել է 47 տոկոսով, Մեծ Բրիտանիայում՝ 30, իսկ Մերձավոր Արևելքում` 23 տոկոսով: Չինաստանի և ԱՄՆ-ի շուկաների տվյալները ընկերությունը չի հրապարակել:









































