Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ստամբուլում մի քանի ամսվա վերականգողական աշխատանքների ավարտից հետո վերաբացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Ստամբուլի Շիշլիի թաղամասում գտնվող այդ եկեղեցու վերանորոգումն իրականացրել է տեղի թաղապետարանը։
Եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Շիշլիի թաղապետ Մուսթաֆա Սարըգյուլը և Ստամբուլ այցելած Մյունխենի քաղաքապետ Քրիստիան Ուդեն։