Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալի Ֆադևին հայտարարել է, որ աշխարհը 24 ժամ չի դիմանա առանց Պարսից ծոցի էներգակիրների։
Ֆադևին հայտարարել է, որ իրենք բազմիցս փորձարկել են Հորմուզի նեղուցի փակման տարբերակները՝ ընդգծելով, որ աշխարհը չի կարող ոտքի վրա կանգնել առանց այդ նեղուցով փոխադրվող նավթի։
Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցին բաժին է ընկնում ծովային ճանապարհով արտահանվող ողջ նավթի 40 տոկոսը։ Օրական այդ նեղուցով փոխադրվում է 15-17 միլիոն բարել նավթ։