Այսօր՝ ժամը 14:00-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում կկայանա ՀՀ ԶՈՒ զինծառայող Վալերի Մուրադյանի սպանության գործով քննիչի անօրինական գործողությունների դեմ բերված բողոքի վերաբերյալ դատական նիստը: Դատավորն է Չիչոյանը, փաստաբանը` Ս. Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական վարկածի, Վալերի Մուրադյանը 2010 թ. մարտի 15-ին ինքնասպան է եղել` պարանի միջոցով երկաթե ձողից կախվելով: Գործը կասեցվել է, իսկ 2011 թ. հունվարին տղայի մոր՝ Նանա Մուրադյանի բազմաթիվ բողոքներից հետո ՊՆ քննչական ծառայությանը հանձնարարվել է լրացուցիչ նախաքննություն իրականացնել: Նախաքննության վերսկսումից հետո կալանավորվել է զինծառայող, որը մեղադրվել է դեպքից մեկ ամիս առաջ Վ. Մուրադյանին ապտակելու և նվաստացնելու համար: Զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԱԺ համաներման մասին որոշման հիման վրա:
Ըստ դիմումատուի՝ նախկին քննիչ Արման Ապրեսյանը պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները, ինչպես նաև թույլ է տվել բազմաթիվ ապօրինի գործողություններ: