ԱՄՆ իշխնաությունները Մայամիում Վենեսուելայի հյուպատոս Լիվիա Ակոստա Նոգուերոյին հայտարարել են պերսոնա նոն գրատա:
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով պերտդեպարտամենտի հայտարարությունը, այս մասին որոշում կայացվել է հունվարի 6-ին: Նշվում է, որ Նոգուերան պետք է լքի Միացյալ Նահանգները մինչև հունվարի 10-ը: Պաշտոնական Վաշինգտոնը չի հայտնել դիվանագետի արտաքսման պատճառները՝ հիմնվելով միջազգային նորմերի վրա, ըստ որոնց՝ նման քայլի դեպքում բացատրությունը պարտադիր չէ:
Միաժամանակ դիտորդները դիվանագետի արտաքսումը կապում են այն հանգամանքի հետ, որ հնարավոր է՝ նա կասկածվում է ԱՄՆ կառավարական համակարգերի վրա կիբերհարձակումներ կազմակերպելու մեջ: Այդ կասկածներն առաջացել են այն բանից հետո, երբ իսպանալեզու Univision հեռուստաալիքը ցուցադրեց վավերագրական ֆիլմ, որում ներկայացվեցին Նոգուերայի՝ կուբացի և իրանցի դիվանագետների հետ ունեցած զրույցների ձայնագրությունները: Ֆիլմում իրադարձությունները թվագրվում էին 2008 թ., երբ Նոգուերոն աշխատում էր Մեքսիկայում Վենեսուելայի դեսպանատանը:
Ֆիլմի եթեր հեռարձակվելուց հետո 4 կոնգրեսականներ նամակ գրեցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որում իրենց անհանգստությունն էին հայտնում դիվանագետի վարքի հետ կապված և կոչ էին անում վտարել նրան երկրից:
Վենեսուելայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել կատարվածը: