Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մալայզիայի դատարանն արդարացրել է հոմոսեքսուալիզմի մեջ մեղադրվող ընդդիմադիր գործչին

Մալայզիայի դատարանը անմեղ է ճանաչել ընդդիմադիր քաղաքական գործչին` Անվար Իբրահիմին, որին մեղադրում էին հոմոսեքսուալիզմի մեջ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Իբրահիմի նկատմամբ դատական գործընթացը սկսվել էր 2008 թվականի կեսերից: Մեղադրանքները հիմնվում էին քաղաքական գործչի ենթադրյալ սեռական զոհերի, իր կուսակցության 26-ամյա աշխատակցի ցուցմունքների, ինչպես նաև ԴՆԹ անալիզի վրա: Դատարանի վերջնական եզրակացության մեջ նշվում է, որ հավաքված ապացույցները չեն կարող լիակատար վստահելի լինել:

France-Presse գործակալության փոխանցմամբ՝ գործընթացի ելքը բավական անսպասելի էր դիտորդների, ինչպես նաև հենց Իբրահիմի համար, որն իր նկատմամբ հետապնդումները կապում է Մալայզիայի կառավարության մտադրությունների հետ` մեղադրանքների միջոցով հեռացնել ընդդիմադիր քաղաքական վտանգը: Վերլուծաբանների կարծիքով՝ Իբրահիմի անմեղ ճանաչելը ընդդիմությանը հաջորդ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու մեծ շանսեր է տալիս:

Դատավճռից հետո Իբրահիը իր գոհունակությունն է հայտնել դատարանի որոշման համար և հայտարարել է, որ մտադիր է ընտրություններում հաղթանակ տանել և «տապալել կոռումպացված իշխանությունը»: Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը իր հերթին նշել է, որ այս դեպքը ցույց է տալիս երկրի դատական համակարգի՝ գործադիր իշխանությունից անկախ լինելը:

Այս վճռից հետո Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրայում` դատարանի շենքի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժել է երկու մարդ: Պայթուցիկ սարքի ուժգնությունը մեծ չի եղել, այդ պատճառով հնարավոր է եղել խուսափել զոհերից և փլուզումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում