«Turnir.ua»-ի հաղորդմամբ, իտալական «Ինտեր»-ի ղեկավարությունը շատ է ցանկանում իր կազմում տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Կակային և նրա դիմաց պատրաստ է, բացի գումարից, զիջել նաև իր լավագույն պաշտպաններից մեկին` Մայկոնին: «Ռեալ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն բազմիցս հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում վաճառել Կակային, բայց առաջարկը, որ պատրաստվում են անել Ինտեր»-ի ներկայացուցիչները, հնարավոր է՝ փոխի մադրիդցիների մարզչի որոշումը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Մոուրինյոն վաղուց էր ուզում ձեռք բերել Մայկոնին և, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի զիջել Կակային Մայկոնի դիմաց: