Լոնդոնից Սիդնեյ թռչող Qantas սուպերինքնաթիռի 7 ուղևոր է վիրավորվել այն բանից հետո, երբ ինքնաթիռը ցնցվել է Հնդկական օվկիանոսի ալեկոծության պատճառով:
A380 ինքնաթիռի ուղևորների մեծ մասը բրիտանացիներ են եղել, ովքեր շտապել են վայելել Ավստրալիայի արևը:
Daily Mail-ը գրում է, որ յոթ վիրավորներից չորսը, ովքեր կտրվածքներ և կապտուկներ են ստացել, տեղափոխվել են Սինգապուրի հիվանդանոց, մինչդեռ մյուս երեքին հետազոտել են Changi օդանավակայանի բժշկական կենտրոնում:
Qantas-ն ասել է, որ ալեկոծության պատճառն ամպրոպներն են եղել, որոնք ինքնաթիռի վայրէջքից երեք ժամ առաջ սկսվել են Հնդկաստանի օդային տարածքում։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Սինգապուրում` վերալիցքավորվելու նպատակով: