Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն աշխատանքից ազատել է «Թուրքմենգազ» ընկերության տնօրեն Ամանալի Խանալևին, ով այդ պաշտոնում նշանակվել էր անցած տարի։
Ինչպես տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Բերդիմուհամեդովն այս մասին հայտարարել է կառավարության նիստի ժամանակ՝ նշելով. «Մենք պետք է բարձրացնենք մեր տնտեսության համար շատ կարևոր նավթի և գազի արդյունաբերության արդյունավետությունը»։
Բերդիմուհամեդովը 2007 թվականից ի վեր, երբ նա նախագահ դարձավ, աշխատանքից հեռացնում է «Թուրքմենգազի» արդեն երրորդ ղեկավարին։