Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը ցանկանում է վերադառնալ Պակիստան:
Հիշեցնենք, որ նա գտնվում է փախուստի մեջ, և հնարավոր է Պակիստան վերադառնալուց հետո նրան ձերբակալեն:
Ինչպես գրում է BBC-ն, նախկին նախագահին մեղադրում են վարչապետ Բենազիր Բխուտոյի սպանության մեջ, ինչը Մուշարաֆը հերքում է։
Դուբայից նա դիմել է իր կողմնակիցներին, որոնք Կարաչիում հավաքվել էին ցույցի: Նա նշել է, որ պատրաստվեն նախագահական ընտրություններին, իսկ ինքը մինչև հունվարի վերջը կվերադառնա Պակիստան:
Մուշարաֆը ղեկավարել է Պակիստանը 9 տարի՝ մինչև 2008 թվականը: