Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երուսաղեմը սպասում է նոր պատրիարքին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:


– Սրբազան հայր, նոյեմբերի 18-ին գումարվեց Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովի 19-րդ նիստը, որտեղ ներկա էին նաև Էջմիածնից երկու արքեպիսկոպոս, որոնց, մեղմ ասած, այնքան էլ լավ չէին ընդունել` փաստելով որ իրենք Էջմիածնից անկախ կառույց են: Բացի այդ, նիստի ժամանակ որոշվել է աթոռակից պատրիարքի ընտրության հարցը, քանի որ շատ խնդիրներ են առաջացել Թորգոմ պատրիարքի ծերության և հիվանդության պատճառով: Այնինչ այստեղ` Մայր Աթոռում, Երուսաղեմի միաբանության փրկությունը տեսնում են Մայր Աթոռին ենթարկվելու մեջ, որպեսզի հակակշիռ լինի:


 
– Էջմիածնից եկած սրբազանները բերել էին վեհափառ հայրապետի նամակը, որոնց շատ լավ ընդունեցին: Անշուշտ, նրանք ժողովին չմասնակցեցին, բայց այնտեղ էին: Ընդհակառակը, բոլոր միաբանները ուրախ էին, որ սրբազանները այնտեղ էին: Իսկ ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա Էջմիածինը Ամենայն հայոց կաթողիկոսություն է և գլուխն է աշխարհի բոլոր հայ եկեղեցիների, բայց մյուս կողմից` պատմությունը ցույց է տալիս, որ Պոլսո և Երուսաղեմի հայոց պատրիարքությունները իրենց առանձին միաբանությունները, ինչպես նաև ներքին կանոնադրություններն ունեն և դրանց են հետևում: Ես գերագույն խորհրդի անդամ եմ և երբևէ վեհափառի կողմից չեմ լսել, որ նա կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ուզում է ենթակայության տակ առնել Երուսաղեմի հայոց պատրիարքությունը: Բնականաբար, Թորգոմ պատրիարքի տարիքի պատճառով որոշ վարչական հարցեր են առաջացել, շատ բնական է, որ վեհափառ հայրապետը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, աշխարհի բոլոր հայությունը մտահոգ են, և լավ է, որ մտահոգ են, որովհետև Երուսաղեմը բոլոր հայերին կպատկանի, և հայության պարծանքն է Երուսաղեմի մեջ հայության ներկայությունը: Այսօր Երուսաղեմում հայոց ներկայությունը դարավոր է, երբեմն մեր ներկայությունը շատ ավելի ցայտուն է, քան հսկա կաթոլիկ եկեղեցու ներկայությունը: Քրիստոնեության առաջին դարից սկսած հայ ուխտավորները Երուսաղեմ են գնացել, հին դարերում էլ մենք ունեցել ենք վանականներ, 70 վանքեր: Օրինակ` Աստվածամոր գերեզմանի վրա Բեթղեհեմի մեջ միայն հայերն և հույն ուղղափառներն են, որ պատարագ են մատուցում ամեն օր, կաթոլիկներն այդ իրավունքը չունեն: Բացի այդ, հայոց վանքը Երուսաղեմի ամենակարևոր շրջանի մեջ է գտնվում` Սիոնի բարձունքի վրա: 
Իսկ միաբանների` նոյեմբերի 18-ի ժողովը եղբայրական մթնոլորտում անցավ, հարցեր ներկայացրին, դրանց պատասխաններ տրվեցին: Թորգոմ պատրիարքը մեկ անգամ ևս ցույց տվեց հոգևոր ղեկավարի` իր բարձր հոգևոր նկարագիրը և ասաց, որ տարիքի պատճառած ֆիզիկական դժվարությունների պատճառով չի կարող իր առաքելությունը իբրև պատրիարք նման կերպով շարունակել, հետևաբար առաջարկեց աթոռակից պատրիարք ընտրվի: Բնականաբար, միաբանությունը պատրիարքի այս փափագը մեծ ուրախությամբ ընդունեց, և քանի որ մեր միաբանության կանոնադրության մեջ աթոռակից պատրիարք ընտրելու հոդված չկա, սրբազան հայրը առաջարկեց իմ գլխավորությամբ միաբանների հանձնախումբ կազմել, որը կպատրաստի աթոռակից պատրիարքի կանոնադրություն և մարտի սկզբին միաբանական ժողովին կներկայացնի, կքննարկվի, և եթե միաբանական ժողովը կվավերացնի, կանոնադրության հիման վրա աթոռակից պատրիարք կընտրվի, և ամեն ինչ կարգուկանոնի մեջ կմտնի: 



– Աթոռակից պատրիարքը այսօր ի՞նչ խնդիրներ պետք է լուծի, ըստ Ձեզ` առաջնային ի՞նչ խնդիրներ կան: 



– Ամենակարևորը` պետք է վարչական մեքենան զորացնել, որպեսզի ամեն մեկն իմանա իր պարտականությունը: Մանավանդ` կալվածական հարցերի մեջ շատ կարևոր է մասնագետներ հրավիրելը: Փառք Աստծո, այսօր մենք աշխարհում շատ մասնագետ հայեր ունենք, որոնք շինարարական, կալվածական և այլ հարցերով մասնագետ են, համաշխարհային դեմքեր են, որոնք նաև պատրաստ են օգնելու: Օրինակ` հիմա Ամերիկայի մեջ մենք ունենք այդպիսի մասնագետ հայեր, որոնք առաջնորդարանի հիմնադրամն իրենք են վարում: Պետք է կալվածական հարցերը կարգավորվեն և նաև հաշվետվություն տրվի ամեն ինչին, որովհետև, բնականաբար, միաբանները պաշտպաններն են, ինչպես կասեն` զինվորյալ միաբաններ Երուսաղեմի աթոռին: Բայց նաև նրանք պաշտպաններ են այն սրբության, այն գանձերի, որոնք պատկանում են ամբողջ հայ ժողովրդին: 



– Սակայն մենք գիտենք, որ այդ գանձերը զգալիորեն կրճատվել են թե՛ հողերի առումով, թե՛ գողությունների, թալանի: 



– Այդպիսի բաներ կարող են շատ լինել, շատերը շատ բան կարող են ասել, բայց ասվածը արժեք ունի այն ժամանակ, երբ փաստված է, եթե որևէ մեկը փաստ չունի, զգույշ պետք է լինել: Ամեն տեղ կարող են շատ խոսակցություններ լինեն, այդ թվում նաև Երուսաղեմում: Հետևաբար, հուսանք և աղոթենք, որ առաջիկա մարտին այդ քայլը կարվի, և Երուսաղեմը նորեն կվերգտնի իր կարևոր առաքելությունը, որ քրիստոնեական սրբատեղիները պահել-պահպանելն է, որոնք մեր ժողովրդի գանձերն են: Երուսաղեմը նաև կրթության, հոգևոր դաստիարակության կարևոր մի կենտրոն է, և հետևաբար այնտեղի Ժառանգավորաց վարժարանը պետք է նաև զորացնենք, որ այնտեղ դաստիարակվեն լուսավոր հոգիներ: 



– Հայերի և հույների դարավոր պայքարի, իրար հետ հողերի հաշիվներ ունենալու հանգուցալուծումը հետագայում ինչպե՞ս եք պատկերացնում: 



– Սրբատեղերի պաշտպանության հարցերը միշտ եղել են կարևոր խնդիր: Ես կխորհեմ, որ եթե մեր վարչական մեքենան կազմավորվի, ապա կարելի է նստել, խոսել հույների հետ, միջոցներ, ձևեր գտնել` համաձայնության գալու համար: Բայց այդ կռիվները նոր չեն, միշտ եղած են պատմության մեջ իրավունքները պաշտպանելու համար: Եվ պատահական չէ, որ Երուսաղեմի միաբանները զինվորյալ միաբաններ են կոչվում, որովհետև դարերով սրբատեղերի մեջ հայկական իրավունքները պաշտպանած են: Անշուշտ, ցավալի է, որ կպատահեն բախումներ, բայց կարծում եմ, որ նրանց հետ խոսելով պետք է հաղթահարվեն խնդիրները, որովհետև այսպիսի երևույթները թե՛ մեր, թե՛ հույների, թե՛ քրիստոնյա աշխարհի համար ժխտական երևույթ են: 



– Սրբազան հայր, իսկ հայերի` տարիների ընթացքում այստեղից այսքան հայաթափությունը արդյո՞ք մեր դերը տեղում չի փոքրացնում, վարժարանների սաների թիվը տասն անգամ կրճատվել է, առհասարակ մենք այնտեղ ասիմիլացվելու վտանգ չունե՞նք: 



– Երուսաղեմի գաղութի մեծ մասը Եղեռնից հետո համալրվեց, երբ Երուսաղեմի պատրիարքությունը այդ փախստականներին օգնեց: Այլապես 1915 թվականից առաջ շատ հայեր չէին ապրում այնտեղ: Եվ այդ շրջանում 10.000 -ի չափ ավելացավ հայերի թիվը, բայց տարիների ընթացքում` քաղաքական վիճակի անկայունության հետ կապված և դրա հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունների պատճառով հայ ընտանիքները, նաև այլազգիներ փախան Եվրոպա, Ամերիկա, Կանադա, Ավստրալիա` իրենց ընտանիքներին համար ավելի խաղաղ վայր ընտրելու համար: Նոր գաղթած հայեր կան Ռուսաստանից, հայեր, որոնք ամուսնացած են հրեաների հետ: Հիմա գրեթե 15.000 ներգաղթած հայեր կան Իսրայելի մեջ, բայց կարևորը վանքն է, միաբանությունն է, այն, որ միաբանության թիվն ավելանա, լավ, զարգացած միաբանություն լինի, նոր ուխտավորներ երթան: Ուրախ եմ, որ Հայաստանից ուխտավորներ են գալիս: Եկող ուխտավորները առիթ են ունենում հոգեպես ավելի զորանալու: 



– Սրբազան հայր, ինչպես հասկացա մեր այսօրվա զրույցից, Դուք Երուսաղեմի հայոց պատրիարքության խնդիրների լուծումը այնքան էլ չեք կապում Էջմիածնին միանալու, հակակշիռ գտնելու հետ: 



– Երուսաղեմի պատրիարքությունն իր առանձին կանոնադրությունն ունի, և հստակ է պատրիարքարանի և Էջմիածնի միջև կապը: Օրինակ` եթե եպիսկոպոս պետք է ձեռնադրվի, պատրիարքը, միաբանական ժողովի համաձայնությամբ, Ամենայն հայոց վեհափառ հայրապետին է դիմում: Այդ հստակությունները կան հարաբերության մեջ, պարզապես վերջին շրջանում Ամենայն հայոց վեհափառ հայրապետը մտահոգ էր իրավացի կերպով: Ինչպես բոլոր հայությունը, վարչական մեքենայի մեջ դժվարություններ կան մինչև այսօր, և բնականաբար վեհափառ հայրապետի պարտականությունն է հսկել:



– Արդեն խոսվում է այն մասին, որ աթոռակից պատրիարքն էլ կլինեք Դուք:



– Միաբանությունը ում հարմար կգտնի, նրան էլ կընտրի, և ով կընտրվի, մենք բոլորս պետք է զորակից լինենք, որպեսզի ով ընտրված է, կարողանա հաջողել, որովհետև այդ հաջողությունը թե՛ Երուսաղեմի աթոռի, թե՛ ամբողջ հայության հաջողությունն է: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի, մեր ժողովրդի մեջ էլ Երուսաղեմի կարևորության գիտակցությունը կզգացվի: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում