Լաս-Վեգասում կայացավ Հյուսիսամերիկյան օփենը, որին մասնակցեցին 62 մարզիկներ: Նրանց թվում էր նաև հայազգի շախմատիստ Վարուժան Հակոբյանը:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոյսմաստերը վաստակեց 5.5 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Հակոբյանը զիջեց միայն Իսպանիայի ներկայացուցիչ Ֆրանցիսկո Վալեխո Պոնսին, որը 7 հնարավորից 6 միավորով ճանաչվեց հաղթող: