Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

«Աիդան» և Հո հի դան

Երեկ Երևանում բեմադրվել է Վերդիի «Աիդա» օպերան: Օպերայի բեմադրությունն իրականացվել է Սերժ Սարգսյանի «բարձր հովանու» ներքո, իսկ պրեմիերային ներկա են եղել Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ըստ երևույթին, Դոմինգոյի համերգից հետո, կաթողիկոսից բացի, որևէ մեկը չի համարձակվում այլևս նստել Սերժ Սարգսյանի կողքին` Գագիկ Բեգլարյանի կողքին չհայտնվելու համար: Համենայնդեպս, «Աիդայի» պրեմիերայից հետո ծեծերի և պաշտոնանկությունների մասին տեղեկություններ առայժմ չկան: Այդ իմաստով, «Աիդան» կարծես թե որևէ պաշտոնյայի վրա թանկ չի նստել: Բայց ինքը՝ բեմադրությունը, ըստ էության, բավական թանկ է, քանի որ հսկայական միջոցներ են ծախսվել արտասահմանից ռեժիսոր, դերակատար, մեներգիչ, դեկորներ, լուսային և էկրանային հատուկ սարքավորումներ բերելու համար: Այսինքն` «Աիդան» բավական թանկ է նստել Հայաստանի վրա, քանի որ անհասկանալի է, թե ո՞րն է նմանօրինակ թանկարժեք բեմադրության իմաստը, եթե երկրում այնքան ծախս կա անելու, երբ երկրում ավելանում է աղքատների քանակը, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, Հայաստանում ավելանում է ծայրահեղ աղքատ երեխաների թիվը: Ահա այս պայմաններում ինչ-որ շքեղ օպերա բեմադրելը, որպեսզի մերօրյա «էլիտան» գնա, նստի ու իբր օպերա նայելով՝ իրականում ինքն իրեն ցուցադրի, առնվազն տարակուսելի է, իսկ մեղմ ասած` ցինիկ: Եվ այս բեմադրության ֆոնին պարզապես համեստության գագաթնակետն է ընկալվում մեկ այլ հանդիսություն, որ նույնպես երեկ է տեղի ունեցել Արցախում, ուր գործող անձը, սակայն, ոչ թե «Աիդան» է, այլ Հո հի դան` Դաշնակցությունը, որ շարունակում է տոնել իր 120-ամյակը: Եվ ահա, այդ տոնակատարության շրջանակում ՀՅԴ Բյուրոի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ Արցախում բավական ուշագրավ մի հայտարարություն է արել. «Արցախը հզոր է: Արցախցիների տունդարձի ժամանակն է: Արցախցիները ոչ մի տեղ չեն կարող այնքան օգտակար լինել Արցախին, որքան հենց Արցախում: Դեպի տուն` Արցախ, վերադարձի ժամանակն է»: Դժվար է ասել, թե ում նկատի ունի Հրանտ Մարգարյանը, և ում է նա կոչ անում վերադառնալ, տուն դառնալ Արցախ: Բայց կարծես թե միանշանակ կարելի է ասել, թե ովքեր են, որ Արցախից, այսինքն` տնից դուրս են եկել ու այլևս չեն վերադարձել, որովհետև յուղոտ պաշտոնների և բիզնես-քվոտաների տեր են դարձել Հայաստանում, դարձել են նախագահ, նախարար, այլ պաշտոնի տեր, բիզնեսմեն-օլիգարխ, գեներալ, կուսակցություն են բացել ու հետո փակել: Հայաստանը լի է արցախցիներով, որոնք այստեղի իրենց գործունեությունը հիմնավորում են նրանով, որ դա անում են հանուն Արցախի: Մինչդեռ Հրանտ Մարգարյանը, փաստորեն, հայտարարում է, որ ինչ էլ նրանք անեն այլուր և Հայաստանում, միևնույն է, չեն կարող անել ավելին, քան Արցախում լինելը: Իսկ դա նշանակում է, որ Հրանտ Մարգարյանը ուղղակիորեն կոչ է անում Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Բաբայանին, Արկադի Ղուկասյանին, իր կուսակից գեներալ Արթուր Աղաբեկյանին և տասնյակ այլ կարկառուն արցախահայերի, որ նրանք վեր կենան ու վերադառնան Արցախ և այնտեղ հզորացնեն ու շենացնեն Արցախը, թող այնտեղ Արցախի շենացման և ամրացման համար ծախսեն այն փողերը, որոնք Երևանում ծախսում են «Աիդաների» բեմադրության, համերգների վրա, որից հետո իրար են ծեծում և պաշտոնանկ անում: Թող վեր կենան, վերցնեն այդ փողն ու գնան Արցախում ապրելու` լուծելով թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար ռազմավարական և նաև բարոյահոգեբանական կարևորագույն մի խնդիր: Եվ այդ իմաստով, իհարկե, պետք է անկեղծորեն խոստովանել, որ երեկ Հո հի դա կեցվածքն առավել հայրենանպաստ և ողջունելի է եղել, քան «Աիդայինը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում