Tuesday, 09 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին

Սկեսուրից դաժանաբար ծեծված հարսը պատիվ է պահանջելու իրեն վարկաբեկող ամուսնուց

Ամուսնու ընտանիքի կողմից բռնության ենթարված Մարիամ Գևորգյանը պատիվ է պահանջելու նախկին ամուսնուց՝ իրեն վարկաբեկելու համար: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց Մարիամ Գևորգյանը`անդրադառնալով լրատվամիջոցներից մեկում հրապարակված ամուսնու`Դավիթ Զիրոյանի հարցազրույցին: Դավիթ Զիրոյանը նշել էր, որ Մարիամը թուղթուգիր է արել իրեն, թաքցրել է, որ մաշկային հիվանդություն ունի, իսկ Մարիամի այն մեղադրանքները, թե սկեսուրը արդուկով այրել է մեջքը, կրծքերը, ծրագրավորել է հենց Մարիամը, որպեսզի վերադառնա ընտանիք և արդարանա:

Մարիամի համոզմամբ, այդ հրապարակումը իր նախկին ամուսինն արել է իր և իր ծնողների արարքներին արդարացում տալու նպատակով: «Սուտ է, որ իմ ցուցմունքում ես ընդունել եմ, թե թուղթուգիր եմ արել իր ընտանիքին: Ես իմ ցուցմունքում դա չեմ ընդունել, դրան կանդրադառնամ հետագայում: Այնտեղ այնպիսի խոսակցություններ կան, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Թուղթուգրի պատմությունը եղել է իմ Հայաստան վերադառնալուց երկու շաբաթ առաջ, իրենց են ցանկանում արդարացնել»,- նշեց Մարիամ Գևորգյանը`հավելելով, որ ինքը կարող է ապացուցել, թե ինչպես է սկեսուրը իր նկարը տարել բախտագուշակի մոտ:

Դավիթ Զիրոյանը Մարիամին նաև մեղադրել էր մաշկային հիվանդություն ունենալը թաքցնելու մեջ, սակայն Մարիամն ասաց, որ այդպիսի հիվանդություն չունի: Նրա մաշկը պարզապես յուղոտ է, և հաճախ են սկսվում ալերգիաներ: Դավիթ Զիրոյանի նախկին կինը նաև մեկնաբանեց այն նկատառումը, թե ինքը կարող էր փախչել այդ ընտանիքից, բայց չի արել:
«Ենթադրենք հնարավորություն եմ ունեցել փախչելու, բայց ո՞ւր գնայի: Այն մարդը, որը սթրեսի մեջ է ապրում, չի կարողանում ուղեղն աշխատեցնել և հասկանալ, թե ինչ կարող է անել: Նրանք պարզապես իրենց են փորձում արդարացնել: Մեր ընտանիքը, մասնավորապես՝ հայրս ասել է, որ գումար կուղարկի, որպեսզի նրանք ինձ ուղարկեն տուն, բայց խաբել ասել են, իբրև թե ես հղի եմ և ի վիճակի չեմ ինքնաթիռ նստել: Ես մի բան կասեմ, որ իրենք իրենց ծիծաղելի դրության մեջ են գցում: Հղի չեմ եղել»,- պնդեց Մարիամ Գևորգյանը`հավելելով, որ նաև կհերքի իր նախկին ամուսնու այն բացահայտումը, թե իր հորեղբայրը ոստիկանության աշխատակից է եղել և իրեն սովորեցրել է իր իսկ մարմինն այրել ու ինքն իրեն խոշտանգել: Այս բոլոր մեղադրանքների համար Մարիամը պատիվ է պահանջելու, քանի որ գտնում է, որ չի կարելի այդքան սուտ տեղեկություն հաղորդել: Ըստ նրա` իր բոլոր մեղադրանքները եղել են օրենքի շրջանակում և փաստերով:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում մայիսին արդեն Ռուսաստանում կալանավորվել է Մարիամի սկեսուրը:

Տեղեկացնենք, որ Մարիամ Գևորգյանին ծնողները կնության էին տվել Դավիթ Զիրոյանին: Նրանք տեղափոխվել էին Սանկտ Պետերբուրգ, որտեղ լարված հարաբերություններ են ստեղծվել ընտանիքի և Մարիամի միջև: Այնուհետև Մարիամի նկատմամբ սկսվել են խոշտանգումները՝ դաժան ծեծեր, նվաստացումներ, հոգեբանական ճնշումներ: Այսօր Մարիամի մարմնի վրա դեռ դաջված են տաք արդուկի, պատառաքաղների հետքերը: Այժմ շարունակվում է նախաքննություն, որի գաղտնիությունից ելնելով, շատ մանրամասներ Մարիամը չհաղորդեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում