Ձվի համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայում պատրաստել են աշխարհի ամենամեծ ձվածեղը: Այն սարքել են 10 մետր տրամագիծ ունեցող թավայի մեջ: Ձվածեղի համար գտագործվել է 110010 ձու, եւ այն կշռել է 4400 կգ: Պատրաստումը տեւել է 2.5 ժամ: Գինեսի գրքի ներկայացուցիչ Քարիմ Վալերիոն հաստատել է, որ դա աշխարհի ամենամեծ ձվածեղն է: