Ֆրանսիայի հիմնական ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդները՝ հայր ու դուստր, պահպանողական նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրում են Ժաննա դ’Արկին կեղծ հարգանքի տուրք մատուցելու մեջ:
Ինչպես հաղորդում է Boston.com-ը՝ ազգայնական Ազգային ճակատ կուսակցությունը՝ Ժան Մարիի և Մարին լը Պենի գլխավորությամբ, վերջերս ցույցեր է կազմակերպել՝ նվիրված միջնադարյան ֆրանսիացի հերոսուհուն, որը անգլիացիների կողմից այրվել է 1431 թվականին:
Այսօր տեղի ունեցած ցույցին (Ժաննա դ’Արկի արձանի շուրջը) ավելի քան 200 մարդ էր մասնակցում: Մարին լը Պենը իր ելույթում ողջունել է Ժաննային նվիրված Սարկոզիի ճառը, բայց նաև հավելել՝ նախագահը անկեղծ չէր:











































