Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

«Լեզվի մասին» օրենքը ընդունվել է երկրում կաստայական հարաբերություններ ձևավորելու համար

Չնայած երկարատև բողոքի ակցիաներին` Հայաստանի խորհրդարանը երեկ ընդունեց «Լեզվի մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը և դրանով իսկ հնարավորություն ստեղծեց մեր երկրում օտարալեզու դպրոցների գոյության համար: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա քաղաքական որոշում է. «Սա վերնախավի որոշումն է, որի նպատակն է ապահովել էլիտայի վերարտադրման մեխանիզմներ և առավելություն: Հայաստանում ստեղծված համակարգը հստակ բաժանում է ստեղծել իշխող փոքրամասնություն և ճորտեր»:
Բալանյանի գնահատմամբ, վերնախավը ցանկանում է կրթական մակարդակի առումով առավելություն ունենալ մյուսներից, իսկ քանի որ հայկական կրթական համակարգը չի ապահովում մրցունակ կրթություն և նպատակ էլ չունի, այդ մարդիկ որոշել են ստեղծել էլիտար դպրոցներ և արգելք սահմանել, որպեսզի ռամիկների երեխաները հնարավորություն չունենան սովորելու նման դպրոցներում և առաջընթաց ունենալու. «Ստեղծվում է մի համակարգ, որը այսօր կա Աֆրիկայում, երբ տեղական լեզուներով սովորում են տարրական դպրոցում, իսկ մասնագիտական, բարձրագույն կրթությունը իրականացվում է անգլերեն կամ ֆրանսերեն: Նույն մոդելն է ընտրված նաև Հայաստանում և պատահական չէ, որ դրա հետևում կանգնած է Տիգրան Սարգսյանը, պատահական չէ, որ Դիլիջանում է»:
Բալանյանը կարծիք հայտնեց, որ այս օրենքի հետևանքները մենք տեսնելու ենք մոտ ապագայում, երբ Հայաստանում կբացվեն նաև թուրքական, պարսկական դպրոցները. «Հայաստանը դառնալու է ընտրախավի ապագա սերնդի թատերաբեմ, երբ ռամիկները խոսելու են հայերեն, իսկ վերնախավը` օտար լեզուներով: Այս ամենը կրթության և երկրի զարգացման հետ ընդհանրապես կապ չունի, սա կաստայական հարաբերություններ ձևավորելուն ուղղված ևս մեկ քայլ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում