Грузия Online-ի փոխանցմամբ, Վրաց պատրիարք Իլյա 2-րդը կոչ է արել ակտիվորեն օգտագործել ինտերնետը՝ երիտասարդության շրջանում հավատն ամրապնդելու համար.
«Փաստ է, որ այսօր էլեկտրոնային լրատվամիջոցները տարածում են ինչպես բացասական, այնպես էլ հետաքրքիր տեղեկատվություն, որն արժանի է ուշադրության։ Դա գլոբալիզացիայի արդյունք է, և մենք պետք է դա օգտագործենք համապատասխան ձևով։
Պետք է խորապես իմաստավորել գոյություն ունեցող տեխնոլոգիաները և դրանց օգնությամբ երիտասարդության շրջանում ձգտում առաջացնել խորիմաստության, չարը բարուց տարբերելու, այլ ազգերի և նրանց պատմությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, դրանցից լավն ու բարին վերցնելու հանդեպ։
Սակայն դա կարող է անել միայն նա, ում մոտ ձևավորվել է ազգային-քրիստոնեական աշխարհայացք։ Դրա համար երիտասարդությունը պետք է խորապես ուսումնասիրի սեփական պատմությունը, գրականությունը, բանահյուսությունը, մշակույթն ու քրիստոնեական ավանդույթները։ Միայն դրանում է Վրաստանի փրկությունը»։









































