Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով:
Հունվարի 6-8-ն ամբողջ տարածքում սպասվում է առանց էական տեղումների եղանակ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Արևելյան շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա:
Չնայած տեղումների բացակայությանը, լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ձյան բերվածքների պատճառով ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց ձևավորվի: Ձյուն հնարավոր է հունվարի 9-ին:
Մայրաքաղաքում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 15մ/վրկ, մառախուղ, տեղ-տեղ մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-6, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -1-3: