Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Հրաչ Յագանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա Լիեժի «Ստանդարտ»-ից: 22-ամյա կիսապաշտպանը տեղ չունի բելգիական ակումբի հիմնական կազմում եւ զրկված է խաղային պրակտիկայից: Յագանն այս փաստը պատճառաբանել է գլխավոր մարզչի հետ ունեցած լարված հարաբերություններով: «Ես չեմ մտնում նրա տակտիկական սխեմաների մեջ: Ես առաջարկներ եմ ստացել հոլանդական եւ գերմանական ակումբներից: Առայժմ բանակցություններ ենք վարում և դեռ չեմ կարող ասել, թե կոնկրետ, որ ակումբ կտեղափոխվեմ»,- ասել է Յագանը բելգիական թերթերից մեկին տված հարցազրույցում: