Facebook ընկերությունը բացահայտել է, որ լուսանկարների մեծ մասը, որոնք 2011 թվականին հայտարարվել են որպես «վիրավորական», պարզապես այնպիսի լուսանկարներ են, որոնք մարդկանց դուր չեն գալիս կամ ամաչեցնում են նրանց:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ ընկերությունը հայտնել է, որ որքան էլ օգտատերերը չհավանեն նկարը, ընկերությունը չի պատրաստվում այն հանել կայքից միայն այն պատճառով, որ օգտատերին այն դուր չի գալիս, կամ այն պատճառով, որ նկարում երևում է, թե ինչպես են մարդիկ անում բաներ, որոնք ոմանք չեն ցանկանում, որ ներկայացվեն հանրությանը:
Նկարը կայքից հեռացվում է միայն այն դեպքում, երբ ընկերությունը քննարկում և գտնում է, որ այն իսկապես վիրավորական է:
Ընկերության տեխնիկական տնօրեն Արտուրո Բեյարը ռադիոհարցազրույցի ժամանակ ասել է, որ 2011 թվականին օգտատերերի կողմից վիրավորական համարվող լուսանկարների մեծ մասն իրականում վիրավորական չի եղել:











































