Այսօր` Ս. Ծննդյան Ս. Պատարագից և Ջրօրհնեքից անմիջապես հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այցելել է «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված և բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում տեղադրված «Չորս որբ երեխաներ առանց բնակարանի» տեսանյութում ներկայացված Հովսեփյանների ընտանիքին:
Սրբազանը շնորհավորել է երեխաներին Ս. Ծննդյան տոնի առթիվ, ինչպես նաև ԱՄՆ Հարավային հոգևոր թեմի առաջնորդ Հովնան Սրբազանի կողմից ուղարկված անհայտ բարերարի նվիրաբերած գումարը փոխանցել ծնողազուրկ երեխաներին:










































