Թուրքական ծագում ունեցող շուրջ երկու տասնյակ մարդ հունվարի 5-ի երեկոյան հավաքվել են Նյու Յորքում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի առջև`ի նշան բողոքի ընդդեմ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի, որը անցած տարեվերջին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովը:
Ցույցը կազմակերպել են Երիտասարդ թուրքերի ասոցիացիան: Ցուցարարները ծածանել են Թուրքիայի և ԱՄՆ-ի դրոշներն ու վարկարկել` «Ամոթ Ֆրանսիային»:
Հիշեցնենք, որ տարեվերջին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք է սահմանվում: Օրինագիծը այս ամսվա վերջին քվեարկության է դրվելու խորհրդարանի վերին պալատում` Սենատում:











































