Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Քննիչը Նարեկ Հարթունյանին թույլ չի տվել մեկնել Ֆրանսիա` այցելելու հոր շիրիմին

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը դեկտեմբերին պետք է մեկներ Ֆրանսիա`այցելելու հոր շիրմին: Ունենալով առողջական խնդիրներ` նա մտադիր էր Ֆրանսիայից մեկնել ԱՄՆ՝ ընտանեկան բժշկին այցելելու նպատակով: Այս պատճառաբանությամբ Ն. Հարթունյանը դեկտեմբերի 16-ին դիմել է իր գործը քննող քննիչին, սակայն մերժվել է`դեկտեմբերի 26-ին նախատեսված առերեսման պատճառաբանությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Նարեկ Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը`քննիչի ներկայացրած պատճառաբանությունը համարելով արհեստական: Նրա խորին համոզմամբ` քննիչը և գործի քննությունը վերահսկող դատախազն ամեն ինչ անում են քննությունը խոչընդոտելու և սխալ ուղով տանելու համար:

Քննության գաղտնիությունից ելնելով`փաստաբանը նախընտրեց շատ մանրամասներ չհայտնել, չնայած այն քննությունը, որը հիմա է շարունակվում, քննություն չի համարում: Նրա խոսքով` քննիչը և դատախազը, ով անմիջապես հսկում է գործի քննությունը, ի վիճակի չեն և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյունից այս քննությունը շարունակել, քանի որ ակնհայտ պատվեր է իրականացվում Հարթունյան ընտանիքի դեմ:

Հարցին, թե փաստաբանական խումբը ի՞նչ միջոցներ է ձեռք առել քննությունը ճիշտ ուղով տանելու համար, պատասխանեց, որ իրենք իշխանական ռեսուրսներ չունեն, դրանք միայն իրավական են: «Դեկտեմբերի 26-ին բացարկ ենք հայտնել քննիչի դեմ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, սակայն դեռ պատասխան չկա»,- մանրամասնեց Լ. Հովհաննիսյանը: Փաստաբանի համոզմամբ` նման պայմաններում օբյեկտիվ քննության մասին խոսք լինել չի կարող:

Հիշեցնենք, ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) և 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով (փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելը), և նրանց նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Կալանավորումը կիրառվել էր Նարեկ Հարթունյանի հոր մահվան 40-րդ օրը: Մի քանի օր անց Նարեկ Հարթունյանն ու իր աշխատակիցներն ազատ էին արձակվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում