Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը հայտարարեց, որ Ժոզե Մոուրինյոն և Քրիշտիանու Ռոնալդուն չեն մասնակցի հունվարի 9-ին Ցյուրիխում կայանալիք երեկոյին, որի ժամանակ «Ոսկե գնդակ» մրցանակը կհանձնվի 2011 թվականի Աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ինչպես նաև կհայտարարվի լավագույն մարզչի անունը:
Ակումբի ղեկավարությունն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ հանդիսավոր արարողության հաջորդ օրը «Ռեալ»-ն Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում պատասխան խաղը կանցկացնի «Մալագա»-ի հետ
Քրիշտիանու Ռոնալդուն «Բարսելոնա»-ի ֆուտբոլիսներ Լիոնել Մեսսիի և Չավիի հետ հանդիսանում է «Ոսկե գնդակ»-ի ստացման հավակնորդ: 2008 թվականին պորտուգալացին արժանացավ այդ մրցանակին, սակայն վերջին երկու տարիներին անհատական մրցանակը բաժին է հասնում Մեսսիին: Ժոզե Մոուրինյոն նույնպես հանդիսանում է լավագույնի կոչման հավակնորդ` Ալեքս Ֆերգյուսոնի և Պեպ Գվարդիոլայի հետ: Պորտուգալացին Աշխարհի լավագույն մարզիչ ճանաչվեց 2010 թվականին, սակայն հաջորդ տարի այդ մրցանակին արժանացավ Գվարդիոլան:
Հանդիսավոր արարողության ժամանակ «Ռեալ»-ը կներկայացնեն Զինեդին Զիդանն ու Էմիլիո Բուտրագենիոն:









































