Մեծ յոթնյակի և ԲՌՀՉ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) երկրները 2012 թվականին պետք է մարեն 7,6 տրիլիոն դոլար պարտք:
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, այն 200 միլիարդ դոլարով ավելի է 2011 թվականի (7,4 տրիլիոն) համեմատ և համարվում է ռեկորդային ծավալ:
Վճարի ծավալով առաջնորդը Ճապոնիան է. նա պետք է մարի երեք տրիլիոն դոլար պարտք: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է` 2,8 տրիլիոն դոլար: Գործակալության իրականացրած հարցումների համաձայն՝ 2012 թվականին մեծ երկրների փոխառության արժեքը կաճի, քանի որ ներդնողները ենթադրում են, որ եկամտի դրույքը պետք է բարձր լինի:
2011 թվականին զարգացած երկրները պարտք են վերցրել 10,4 տրիլիոն դոլար: Դեկտեմբերին տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀՁԿ ) հրապարակել էր մի հետազոտություն, որից կարելի է հետևություն անել, որ հաջորդ տարվա ընթացքում երկրները և շուկաները կրելու են ֆինանսավորման ուժեղ անբավարարություն:
Եվրոպայում խոշորագույն պարտապաններ են այսպես կոչված PIIGS երկրները` Պորտուգալիան, Իսպանիան, Հունաստանը, Իտալիան և Իռլանդիան: Ամենամեծ արտաքին պարտքն ունի Իտալիան (մոտ 1,9 տրիլիոն եվրո), որը կազմում է ՀՆԱ-ի գրեթե 120 տոկոսը: Բացի եվրոպական երկրներից՝ մեծ պետական պարտք ունեն ԱՄՆ-ը (ավելի քան 15 տրիլիոն դոլար) և Ճապոնիան (13 տրիլիոն դոլար):











































