IBF վարկածով Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (32-2-0), ով 2012 թվականի հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում կմենամարտի միջին քաշային կարգում հանդես եկող արգենտինացի բռնցքամարտիկ Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասի (19-1-0) հետ, Boxingscene-ին տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է կրկին դառնալ Աշխարհի չեմպիոն.
«Հունվարի 14-ին երկրպագուներն անհամբերությամբ կսպասեն այն Արթուր Աբրահամի վերադարձին, ով Աշխարհի չեմպիոն էր և 10 անգամ պաշտպանեց իր տիտղոսը: 2012 թվականին իմ գլխավոր նպատակը կրկին Աշխարհի չեմպիոն դառնալն է»: