WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը հայտարարել է, որ շուտով կբացահայտի փաստաթղթեր, որոնք վերաբերում են Լիբանանյան երկրորդ պատերազմին և Դուբայում իսրայելական Մոսադի կողմից սպանված Համասի առաջնորդներից մեկի` Մահմուդ Ալ-Մաբհուհի վերաբերյալ, ինչը կվարկաբեկի Իսրայելին:
Այս մասին նա հայտարարել է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Այսպիսով, նա խոստացել է արաբներին, որ կլինի անկեղծ և անկողմնակալ այս հարցերում: Սկզբում Ասանջին մեղադրեցին այն բանում, որ նա Մոսադի գործակալ է և Իսրայելի մասին ոչ մի փաստաթուղթ չի հրապարակի: Սակայն ըստ Ասանջի` նրա տրամադրության տակ կա մոտ 2700 փաստաթուղթ, որոնք վերաբերում են Իսրայելին: Դրանք կգաղտնազերծվեն առաջիկա 6 ամիսների ընթացքում: Ասանջը նաև հայտնել է, որ այն փաստաթղթերը, որոնք հրապարակվել են հայտնի թերթերի կողմից, կազմում են բոլոր փաստաթղթերի ընդամենը 2%-ը: