Wednesday, 05 10 2022
Ուղիղ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի հետ շփումների չեղարկման. ՌԴ ԱԳՆ
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ կազմակերպած հանրաքվեները ճանաչելու հարց բարձրացնի, ուրեմն դավաճան է և ստահակ
16:08
5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դատախազությունն Անդրանիկ Փիլոյանի քրեական գործն ուղարկել է դատարան
Եթե Արցախի անունն ընդհանրապես չի լինելու, ուրեմն հաղթել է ադրբեջանական տարբերակը
Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ
Մատչելի գներ և թարմ մթերք. «Զովք»-ի նոր մասնաճյուղ՝ Շենգավիթում
15:42
Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը
Փորձում ենք բացահայտել տեխնոլոգիաների և մարդու կյանքի կապը․ Անդրե Անդոնյան
15:35
Պրահայում կքննարկեն եվրոպական փոխգործակցության հեռանկարները
15:33
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 6, 2022
«Հայաստանը ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել»․ Ալիևը՝ Ակնայում
Հանրային կառավարումը թվայնացնելու դեպքում մենք պետք է պատրաստ լինենք նաև մարտահրավերներին․ Մաթևոսյան
Բացահայտվել է ՃՈ ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք
Երբ հաղթանակն իրատեսական է․Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակիցը
Բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված
Մենք ունենք հսկայական տարածաշրջանային անապահովություն. Նուբար Աֆեյան
Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են. Ալիև
Գերիները վերադարձան․ ո՞րն է հաջորդը և ո՞ւմ առաջ
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը
14:40
Զելենսկին լուսանկարներ է հրապարակել ազատագրված Լիմանից
Լուրերի օրվա թողարկում 14:30
14:20
Իրանում երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ Է տուժել
14:10
Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին օրենքներ է ստորագրել
«Մենք որոշակի լավատեսություն ունենք՝ կապված խաղաղության գործընթացի հետ». Ալիև
ՀՀ նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին
Արցախը հիմա կարևորագույն գաղափար պետք է դառնա հայության համար. Դավիթ Բաբայանն ամփոփել է ԱՄՆ այցի արդյունքները
13:30
Ճապոնիայի հետ հարաբերությունների շուրջ համաձայնագրի քննարկում հնարավոր չԷ. Ռուսաստանի ԱԳՆ

«Ժառանգությունը» հետաքրքրվում է դեղերով

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին գրավոր տեղեկացրել է դեղերի շուկայում եւ բուժհաստատությունների կարիքների համար հայտարարվող մրցույթներում առկա եւս մեկ խնդրի մասին: . Սաֆարյանի նամակում մասնավորապես ասվում է.

«Արդեն իսկ առիթ եմ ունեցել Ձեզ դիմել բուժհաստատությունների կարիքների համար հայտարարվող տարբեր մրցույթների օրինականության, ռիսկայնության եւ այլ հարցերով: Դա մի շուկա է, որն էապես շաղկապված է ոչ միայն պետական միջոցների խնայողաբար եւ արդյունավետ օգտագործման, ըստ այդմ էլ` բնակչության լայն զանգվածների համար բուժսպասարկումն ու բուժօգնությունը մատչելի դարձնելու հռչակված նպատակի հետ, այլեւ դեղերի շուկայում մրցակցությունն ապահովելու, մենաշնորհների հաստատումը թույլ չտալու եւ փոքր ու միջին բիզնեսը պաշտպանված դարձնելու նպատակների հետ:

Օրերս ՙՍզնի՚-ի ՍՊԸ կողմից ստացել ենք մեկ այլ գրություն, որտեղ նկարագրվում է պրակտիկայում առկա մի խնդիր, որը, մեր կարծիքով, օրենսդրական հիմնավորում չունի, սակայն բարձր ռիսկեր է ստեղծում մրցութային հանձնաժողովների կողմից կամայական որոշումներ կայացնելու առումով:

Խոսքը վերաբերում է մրցույթ հայտարարող որոշ բուժհաստատությունների կողմից այնպիսի չափանիշներ եւ տեխնիկական պահանջներ առաջադրելուն, ինչպիսին մատակարարվող դեղորայքի համար մատակարարման պահին 2/3-րդից մինչեւ առնվազն 50% պիտանելիության ժամկետ պահանջելն է թե’ մեկ տարի, թե’ երկու տարի, թե’ երեք եւ ավելի տարիներ պիտանելիության ժամկետ ունեցող դեղերի ու բժշկական օգտագործման պարագաների համար: Այդպիսի պահանջներ չեն առաջադրվել, մասնավորապես, այս տարվա ընթացքում մրցույթ հայտարարված մի շարք բուժհաստատությունների կողմից, սակայն, օրինակ` առաջադրվել է «Արտաշատի Բ/Կ՚ ՓԲԸ-ի կողմից` ԱԲԿ-ԱՊՁԲ-10/06 ծածկագրով բաց մրցույթի համար, որի արդյունքները հայտարարվելու են ս.թ. դեկտեմբերի 29-ին:

Առաջին հայացքից թվում է, թե սույն պահանջը խելամիտ է եւ նպատակ ունի բացառելու ժամկետանց կամ պիտանելիության ժամկետին մոտ դեղերի իրացումը: Սակայն, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ այդ մրցույթները հայտարարվում են մեկ տարվա համար եւ ընթացքում` բուժհաստատության կարիքների համար, ապա անհասկանալի է դառնում, թե օրինակ` 3 տարվա պիտանելիության ժամկետ ունեցող դեղի համար նման պահանջի առաջադրումը, եթե, օրինակ` նա կարող է 1 տարի եւս պահպանել իր գործողության ուժը, եւ այդ ժամկետը համընկնում է այն մեկ տարվա ժամանակահատվածի հետ, որի համար բուժհաստատությունը մրցույթ է հայտարարում:

Այս ամենն էլ ավելի անհասկանալի է դառնում տարբեր պիտանելիության ժամկետ ունեցող դեղերի համար, նաեւ այն համատեքստում, որ մի բուժհաստատություն նման պահանջ առաջադրում է, մյուսը` ոչ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նման պահանջ ներկայացնելու նորմատիվ հիմքեր, այնուամենայնիվ, չկան:

Չեմ ցանկանում կասկածի տակ դնել ՙԱրտաշատի Բ/Կ՚ ՓԲԸ-ի կողմից հայտարարված ԱԲԿ-ԱՊՁԲ-10/06 ծածկագրով բաց մրցույթի օրինականությունը, սակայն կարծում եմ, որ այդ պահանջը պետք է անհապաղ վերացվի` մրցույթում ապահովելով ավելի լայն մասնակցություն:

Ոչ միայն այդ, այլեւ մյուս մրցույթներում նման տեխնիկական պահանջի վերացումը կբացառի կամայական որոշումների ընդունումը, քանի որ այդ պահանջին կարող են բավարարել միայն շրջանառության մեծ միջոցներ ունեցող կազմակերպությունները, ինչը կնշանակի դաշտից աստիճանաբար դուրս մղել փոքր բիզնեսը, որի շրջանառու միջոցները համադրելի չեն խոշոր կազմակերպությունների միջոցների հետ՚:

ՙԺառանգության՚ պատգամավորի սույն գրության առիթ է հանդիսացել ՙՍզնի՚ ՍՊԸ-ի նամակը, որտեղ մանրամասն շարադրված է ոչ միայն խնդրո առարկան, այլեւ դրա լուծումը: Նամակում մասնավորապես նշվում է. ՙԴեղերի գնումների բաց մրցույթների անցկացման ժամանակ առկա է օրենսդրական բացթողում, որը փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծում է անհավասար մրցակցային դաշտ: Պետպատվերի շրջանակներում բաց մրցույթներ կազմակերպող պատվիրատու հիվանդանոցային համալիրները գնվելիք դեղերի եւ բժշկական օգտագործման պարագաների ողջ ցանկի համար տեխնիկական պայմանների հարցում հաճախ պահանջում են մատակարարման պահին 2/3-րդից մինչեւ առնվազն 50% պիտանելիության ժամկետ թե° մեկ տարի, թե° երկու տարի, թե° երեք տարի, թե° երեք տարուց ավելի պիտանելիության ժամկետ ունեցող դեղերի ու բժշկական օգտագործման պարագաների համար: <…> Կարծում եմ պիտանելիության ժամկետի հարցում ՀՀ առողջապահության նախարարությունը կարող է նորմատիվ ակտ ընդունել, որի համաձայն կպահնաջվի եւ° մեկ տարի, եւ° երկու տարի, եւ° երեք տարի, եւ° երեք տարուց ավելի պիտանելիության ժամկետ ունեցող դեղերի ու բժշկական օգտագործման պարագաների մատակարարման համար առանձին տողերով ամրագրել տեխնիկական պայմաններ, կամ էլ դեղերի եւ բժշկական օգտագործման պարագաների պիտանելության ժամկետը պետք է ընդգրկի առնվազն մրցութային տարին ամբողջությամբ, կամ մատակարարման պահին` գումարած մի իքս ժամանակ, որպեսզի հիվանդանոցում դեղը ժամկետանց չլինի, իսկ պատվիրատու բուժհամալիրները կառաջնորդվեն հենց ՀՀ ԱՆ այդ նորմատիվ փաստաթղթով եւ կոռուպցիոն ռիսկերը այդ հարցում մեկընդմիշտ իսպառ կվերանան: Եթե հիվանդանոցների կողմից մատակարարման պահին 2/3-րդից մինչեւ առնվազն 50% պիտանելիության ժամկետի պահանջ է դրվում, ապա ՀՀ ԱՆ կողմից տրամաբանորեն նման պահանջ պետք է դրվի նաեւ դեղատնային ցանցում իրացվող դեղերի հարցում, քանի որ թե° հիվանդանոցային, թե° ամբուլատոր պայմաններում նույն դեղերը ՀՀ քաղաքացիներն են օգտագործում. առնվազն մեկ տարի ութ ամիս պիտանելիության ժամկետ ունեցող դեղը շրջանառությունից հանելը որեւէ փաստարկով հիմնավորելը անհնար է՚,- ասվում է ՙԺառանգությանն՚ ուղղված ՙՍզնի՚ ՍՊԸ-ի նամակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում