Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը , Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում, որտեղ անց է կացվում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, հայտարարել է, որ պաշտոնական Անկարան պաշտպանում է եւ կշարունակի պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Թուրքիայի արտգործնախարարը վստահեցրել է, որ Անկարան հետամուտ է լինում` ամեն հնարավոր ջանքեր գործադրելով` տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման համար: