«Թալիբան» շարժման զինյալները, որոնք գործում են Պակիստանի և Աֆղանստանի սահմանի մոտ, ազատ են արձակել 17 երեխայի, որոնց գերեվարել էին երեք ամիս առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
10 երեխա դեռ գերի է թալիբների մոտ: Պակիստանցի մի խումբ երեխաներ, որոնց մեծամասնությունը 10 տարեկանից բարձր է, գերեվարվել էին Աֆղանստանի սահմանի մոտ, երբ պատահաբար անցել են սահմանակից երկրի սահմանը: Նրանցից երկուսին հաջողվել է փախչել գերեվարվելուց մի քանի շաբաթ անց: